Տեսանյութ․ Նախկին գլխավոր դատախազը դհոլ էր նվ...

2018 թվականին տեղի ունեցածը կարելի է անվնանել անպատժելիության հեղափոխություն, մարդկանց ասացին, որ կարող են անել ամեն ինչ և դրա համար չեն պատժվի: Այս մասին «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Ես չգիտեմ ՀՀ-ում մի ադեկվատ մարդ, որը Սահմանադրական դատարանի հետ հույս կապի, իսկ ԲԴԽ-ն ղեկավարում է մարդ, ով հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի նկարով հրապուրվող մարդ: Մենք ունենք մեկ անձի իշխանություն և իրավական համակարգ»,-ասաց նա: