Տեսանյութ. Միքայել Համբարձումյանը՝ Գրիգորի Խա...

«Փաստացի մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, երկիրն ունի անվտանգության հետ կապված գլոբալ խնդիրներ, և այդ խնդիրների հաղթահարման միակ ճիշտ միջոցը համախմբումն է։ Ի՞նչ ենք անում մենք․ բանակի ղեկավարումից, զինվորականությունից հեռացվում են այդ գործի գիտակները, անվտանգության ծառայությունից ու ոստիկանությունից նույնպես։ Սա լրջագույն պրոբլեմ է»,- Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Գեներալն ունի բարձր հեղինակություն զինվորական միջավայրում, և նրան կալանքի տակ պահելը օբյեկտիվ իրականությունը ճիշը չընկալելու արդյունք է։ Երկիրը պետք է հակառակ ուղղությամբ գնա, համախմբման, միջոցները համախմբելու ճանապարհով»,- ասաց պահեստազորի գնդապետը՝ նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի այս ընթացքում անգամ բանտից մարդկանց ազատում են, որ գնան երկիրը պաշտպանելու, իսկ մեզ մոտ երկրի պաշտպանությանը վերաբերում են կալանավորումներով։

Մանրամասն՝ տեսանյութում։