Տեսանյութ․ Մինչ օրս մեզ պատասխան չեն տվել նամ...

«Մինչ օրս մեզ պատասխան չեն տվել նամակի հետ կապված:Մենք դեմ ենք առանց հիմնավորման նման նախագիծ շրջանառելուն»-այս մասին  լրագորղների հետ զրույցում ասաց Բրյուսովի հաալսարանի  ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը՝ ընդգծելով, որ երկուշաբթի օրը 5-կետանոց նամակ-առաջարկ են ներկայացրել վարչապետին, այժմ եկել են հասկանալու՝ ի՞նչ ընթացքի մեջ է իրենց նամակը:

Ի դեպ, Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ ԲՈւՀ-երի միավորման վերաբերյալ կառավարությամ որոշման:  Այսօր նրանք կառավարության դիմաց են։

Ռեկտորի խորհրդականը նաև  հայտնեց, որ իրենց ներկայացրած  կետերից մեկով պահանջում են կասեցնել այս որոշումը, ձևավորել  ակադեմիական խորհուրդ և որոշել , թե՝  ինչ չափանիշներով պետք է բուհերը միավորվեն։ Նրա խոսքով  կառավարությունը պատրաստ է այսօր 6 պատվիրակի ընդունել: