Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների կողմերի միջև եղել է նաև զինված բախում, որը սակայն այս պահին դադարեցված է ու բանակցություններ են գնում։
Միջադեպի մասին տեղեկանալուց անմիջապես հետո ազատամարտիկ Արթուր Եպիսկոպոսյանը իր խմբի հետ գնացել է Սյունիքի մարզ։ Ինչպես իր ուղիղ եթերի ընթացքում տեղեկացնում է Եպիսկոպոսյանը իր խմբին իշխանությունները հրաժարվում են զենք տալ, որպեսզի մասնակցի սահմանների պաշտպանությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․



