Տեսանյութ․ Մի քանի մարդու հարմարավետության հա...

Դեռևս ներկա եմ եղել առաջին լսումներին, ես և գրեթե բոլոր բնակիչները դեմ էին ձուլարանի կառուցմանը, անհասկանալի է, թե ինչու է տեղի ունենում երկրորդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավանի բնակիչներից մեկը:

«Մի քանի մարդու հարմարավետության համար Ավանի բնակիչների առողջությունը չպետք է տուժի, ինձ համար կարևոր էլ չէ, թե ով է գործարարը, կարևորը, որ մաքուր օդը չտուժի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ավան վարչական շրջանում «Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է ստեղծել պղնձաձուլարան, բնակիչները դեմ են: