Մի ամիս է մեր զինվորն անհետացել է, ոչ մեկ ոչինչ չի անում, ասում են՝ թուրքի հսկողության տակ է, բա դուք ինչի համար եք: Այս մասին ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը:
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունից ոչինչ չեն անում, կորդինատները ստացել են, բայց որևէ բան չեն անում:



