Մեղրիի ազատ տնտեսական գոտում մենք ունենք մեկ շահագործող, բայց ասել, որ այդ ազատ տնտեսական գոտին լավ է աշխատում, չի կարելի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Եթե անկեղծ լինենք, մեր որևէ ազատ տնտեսական գոտի դեռևս լավ չի աշխատում, և մենք հիմա էական փոփոխություններ ենք կատարում ազատ տնտեսական գոտիներում մեր կառավարման մեխանիզմների մեջ, որպեսզի ունենանք անհրաժեշտ ենթակառուցվածքներ բարձր տեխնոլոգիական կամ արդյունաբերական ընկերությունների համար՝ արագ մուտք գործել Հայաստանի շուկա և արտադրություններ հիմնել»:
Ավելին՝ տեսանյութով:



