Տեսանյութ. Մեր ստեղծած երկիրն ա․ հրաման տվողը...

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և  բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ: 

«Էս մեր ստեղծած, զրոյից ստեղծած մեր շուկան ա , մեր երկիրն ա , մենք չենք գնալու, եթե գնացող կա , դա՝ իրենք են։  Էս հրաման տվողը թող հենց հիմա գա մեզ պատասխանի, խի՞ ա չորով դրել ասում՝  շուկան չենք բացելու»,-ասաց Մալաթիա տոնավաճառի աշխատակիցը՝ արտահայտելով իր վրդովմունքը։  

Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: