Համաձայն եմ, որ ինֆլյացիան 18 տոկոս է, ոչ թե Կենտրոնական բանկի ասած 12 տոկոս, բայց այստեղ ուրիշ բան կա՝ ինֆլյացիան մեզ մոտ հաշվարկվում է 425 ապրանքների վրա, հիմա եթե միջին ամերիկացին ամսավա ընթացքում պայմանական 50 անուն ապրանք է առնում, մեր հայրենակիցների զգալի մասը առնում է 5-15 ապրանք՝ առաջին անհրաժեշտության և պարենային ապրանքները, որոնց աճը շատ ավելի մեծ է, քան ցույց տված 9 տոկոսը: «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Էդ, որ գլուխ են գովում, Քերոբյանը, որ ասել էր, թե մեզ մոտ 8,5 տոկոսը ֆանտաստիկ է, բայց իրականում շատ ավելի մեծ է հարվածը և այդ մարդկանց համար պետք է ինդեքսավորել նրան ծախսած գումարները»:
Ավելին՝ տեսանյութով:



