ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում է Զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Սակայն կառավարությունն ու ՔՊ-ն դեմ են: Հարցի առիթով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց. «Մի փոքր անհասկանալի է, թե ինչպես կարելի է դեմ լինել, որ զինծառայողները օգտվեն ինչ-որ արտոնությունի: Կարծում եմ այս օրենքը պետք է խստացվի, պետք է ներառել նաև ընտանիքի անդամներին»:



