ԱԺ-ում 2023թ. բյուջեի մասին նախագծի քննարման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սոչիի հանդիպման արդյունքներին:
«ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով և սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի: Այսինքն իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի:
Մենք հետընթաց կարգավիճակ բառը որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել, քանի որ մենք համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնա. և փրոձել լուծել, քանի որ դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,-ասաց նա:



