Անրադառնալով արտահերթ ընտրություններին, Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենք գնում են արտահերթ ընտրությունների, բնականաբար հաղթելու և Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու համար ։
«Պարոն Ծառուկյանն անձամբ հետևում է նախապատրաստական աշխատանքներին, և առանձին ոլորտների հետ կապված նախտընտրական հիմնադրույթներն առաջարկում է հենց ինքը»,- տեղեկացրեց նա։
Իսկ թե ովքեր կլինեն ԲՀԿ ցուցակում, Իվետո Տոնոյանն ասաց, որ դա որոշելու է ԲՀԿ քաղաքական խորհուրդը, որից հետո կներկայացնեն հանրությանը։
«ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է հաղթելու համար, և կոալիցիա կազմելու հավանականության կամ անհավանականության հարց չի քննարկում։ Իսկ կոալիցիա կազմելու մասին մենք կխոսենք ընտրություններից հետո»,- ասաց նա։
Հարցին, թե որևէ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցի՞ ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանը պատասխանեց նույն տեքստով. «Մենք գնում ենք հաղթելու, իսկ թե որքան վստահության քվե Նիկոլ Փաշինյանը կհավաքի, պարզ չէ»։



