Մենք արդեն տեղեկացրելէինք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մեկնել է Արցախ: Դաշինքի հրապարակած տեսանյութում Արթուր Վանեցյանը և «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը խոսում են Հայաստանին նահրաժեշտ նոր անվտանգային համակարգից և դրա բաղադրիչներից:
«Հունիսի 20-ից հետո շատ գործ ունենք անելու․ առաջնահերթ նոր ենթակառուցվածքների կառուցման հարցն է՝ հատկապես պաշտպանական դիրքերի, նոր ստեղծված բնագծով մեր սահմանի կահավորման և անվտանգ միջավայր ձևավորելու համար։ Չկա անվտանգություն, չկա որևէ այլ բան։ Մեր անվտանգային համակարգը պետք է դառնա էֆեկտիվ գործող, մենք պետք է իմանանք, որ ապրում ենք անվտանգ միջավայրում»,-ասում է Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.



