Տեսանյութ. Լկտիության սահմանն անցած իշխանությ...

Ի՞նչ դուք կանեիք, եթե Հայաստանի որեւէ նախկին իշխանություն աներ այն, ինչ անում է այս իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով քաղհասարակության ներկայացուցիչներին:

Անդրադառնալով իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելուն, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ոչ ոք չի էլ պնդում, թե խորհրդարանական պայքարով կարելի է հասնել իշխանափոխության, դա ընդամենը գործիքներից մեկն է. «Լկտիության սահմանն անցած իշխանությունը շատ խելոք, թռչված մկան նման  գալու է, կանգնելու է ամբիոնի մոտհնազանդ պատասխանելու է հարցերին, երբ որ Բաղրամյան պողոտայում լինելու են մարդիկ, որոնք իրենց գնահատականն են տալու իշխող թիմին: Միայն հանրային ճնշումն է ունալ այս իշխանությունների հարցը լուծել: Բայց հանկարծ այնպես չանել, որ հանրային ճնշումը մսխվի, գնա, որովհետեւ հիասթափության նոր ալիքին մարդիկ էլ չեն դիմանա: Իհարկե, կա հիասթափություն, որովհետեւ մարդիկ մի բանի համար են մեզ ձայն տվել՝ հասնել իշխանափոխության: Դա տեղի չի ունեցել: Հիմա եևրկու ելք ունենք, կամ նեղանանք մեզնից, մեր ընտրողներից ու թեւերը ներքեւ իջեցնենք ու ասենք՝ չստացվեց մեզ մոտ, կամ կռիվ տալ: Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը»,-ասաց պատգամավորը: