Տեսանյութ. Ադրբեջանում առանց ցավազրկման վիրահ...

Ադրբեջանական գերությունից վերադարձած 17 հայ զինծառայողներին Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«Խոշտանգումների մասերը փակ զեկույցով ենք ներկայացնում, որ ընտանիքի անդամներին կրկնակի հոգեբանական տրավմայի չենթարկենք։ Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք։ Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են արել։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- ասել է նա։