Տեսանյութ․ Խմբակային ծեծկռտուք Երևանում․ ավտո...

Ապրիլի 16-ին խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու ինքնադատաստան են տեսել միմյանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Ու վթարից հետո վթարի մասնակիցները ավտոմեքենաներից իջել են, ապա նրանց են միացել ընկերները մու սկսել են իրար ծեծի ենթարկել։ 

Երթևեկությունը կաթվածահար է եղել։ 

Օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանտաար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վայրում կարողացել են ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները մոտենում են, դիմել են փախուստի։

Հավաքվածները ասել են, որ «Mercedes-ն ու Mazda-ն թեթև բախվել էին իրար, որից հետո վարորդներն ու ուղևորները 1 րոպեի չափ իրար հետ խոսել են ու սկսվել է ծեծկռտուքը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի