Տեսանյութ. Կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի...

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում»,-այս մասին հրավիրված ասուիսի ժամանակ ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։  Ներկայացված նախագծով, օրինակ,   առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:

«Մասնավորապես, առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը:  Սա ևս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մանկահասակ երեխա ունեցողերին։ Մասնավորապես, առաջարկվում է տվյալ աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը։

Մանրամասն՝ տեսանյութում։