Տեսանյութ. Կառավարությունը չի թողնում հանգիստ...

«Կառավարությունը չի թողնում հանգիստ ապրենք, մեր հացը կտրում են.  ինչքան բառադի ու անուղեղ կա պարետ են տվել. թող իրանց բերետավորներին առնեն գնան, մենք էլ հանգիստ ապրենք : Մեր գյուղի համար 1300 հատ կարմիր  բերետավոր են բերել, ինչի՞ համար»,-լրագորղների հետ զրույցում ասաց նորատուսցին:

Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին:

Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում: