Տեսանյութ․ Կապիտուլյանտին կապիտուլյանտ անվանե...

Արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, ինչի մասին նրանք ամաչում են խոսել: ԱԺ-ում Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Գործընթաց կա, որը համոզված եմ, որ ուղղորդված էր։ 2018թ․-ին նախորդած կապույտ մազերով աղջկա դեպքը հակաարցախյան տրամադրությունների բորբոքում էր, որը հիմա պտուղներ է տալիս և որին մասնակցել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները։ Արցախցիները բողոքում են իրենց հանդեպ խտրական վերաբերմունքից: Կապիտուլյանտին կապիտուլյանտ անվանելը քրեականացնում են, բայց լրջագույն խտրականություն կիրրառել մեր գորիսեցիների, տավուշեցիների, արցախցիների նկատմամբ այնքան էլ միանշանակ չէ, որ քրեականացված է»: