Մտածում եք, որ տարբեր քաղաքական միավորների հնարավոր է միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն, դա անհնար բան է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ արդյո՞ք կա լարվածություն եւ ինչո՞ւ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին իրենք մեկ հարթակում չեն եղել։