Տեսանյութ. Ինչո՞ւ Հին Թաղերի և Խծաբերդի վերադ...

Ազգային ժողովում Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց Հադրութի Հին Թաղեր և Խծաբերթ գյուղերի բռնազավթման և 62 անձանց գերեվարման դեպքի մասին։ 

«Այդ երկու գյուղերը որևէ կերպ չէին տեղավորվում նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։ Արդյո՞ք այդ երկու գյուղերը տրամաբանորեն համարվում են հայկական և ինչո՞ւ այդ գյուղերի հետ վերադարձի հարցը օրակարգի հարց չի դառնում»,- հարցն ուղղելով Փաշինյանին, ասաց Աբրահամյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ գործով քրգործ է հարուցված, բայց մեղադրյալը կալանավորված չէ։

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հնչեցված հարցին նշելով թե գաղտնիության էլեմենտներ ունի այդ դեպքը։

Մանրամասն՝ տեսանյութում։