Տեսանյութ. Ի՞նչ շահ ունի Փաշինյանը, որ ստանձն...

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ստորագրում է փաստաթղթերի տակ, որտեղ նշված չէ, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը մեր շահերից է բխում, ինքներս ենք հասկանում, եթե խաղաղապահ ուժերը նոյեմբերի 9-ին չմտնեին Արցախ, ապա նոյմբերի 10-ին Արցախում այլևս հայ չէր մնա։

Ինձ համար անհասկանալի է իշխանությունների, ՔՊ-ականների մուննաթները, թե խաղաղապահները իրենց գործը լավ չեն անում: Չկա որևէ փաստաթուղթ, որը պարտադրեր Հայաստանին հաներ իր զինված ուժերը Արցախից, դա Փաշինյանի ինքնակամ, միանձնյա որոշումն է»,-ասաց նա: