Տեսանյութ․ Իմ համեստ գնահատականով՝ մենք լավ ե...
«Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այդ մասով իրականացնում են աշխատանքներ։ Դիցուք` Գյումրիի դեպքում ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տան վերաբերյալ ահազանգի մասով կան քաղաքացիներ, որոնց գտել են ոստիկանները։ Մեր իրավապահները, ՀՀ տարածքից նման ահազանգեր ստանալով, կարողանում են բացահայտումներ անել։ Իսկ էլեկտրոնային տարբերակով նամակներ ստանալու դեպքում, որը ենթադրաբար լինում է այլ երկրներից, կարծում եմ` այդտեղ որոշակի դժվարություններ կան` զուտ ժամանակային մասով»,– ասաց Կոստանյանը։

Հարցին, թե հրաժարականներ սպասվո՞ւմ են նախարարության շարքում, թե՝ ոչ, Կոստանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ իմ համեստ գնահատականով՝  մենք լավ ենք աշխատել»։

Կոստանյանը նշեց, որ այսօր երեկոյան եւս որոնողական աշխատանքները կդադարեցվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։