Տեսանյութ. Իմ էրեխու շիրիմը պղծել են ու վարչա...

Ես բոլորին կոչ եմ անում հավաքվել կառավարության դիմաց, էսօր իմ էրեխեն ձերն է, ձեր էրեխու շիրիմը պղծել են ու վարչապետի հրամանով: Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնող Ռոման Գևորգյանը:

«Պետք է պատասխան տա հրաման տվողը, որ Եռաբլուրում էսօր հերոսների գերեզման են քանդում, ես մտել եմ իմ էրեխու գերեզմանը տեսել եմ, չկան քարերը, քանդած են, նկարը գետնին ընկած, սրբապղծություն է»:

Ավելին՝ տեսանյութում: