Տեսանյութ. «Հլը դուրս արի». ՔՊ-ական պատգամավո...

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»:

Նրա այս հայտարարությանը տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Ի՞նչ է նշանակում ռևանշիստ», – հայտարարեց Օհանյանը:

Նույն խմբակցությունից Գեղամ Նազարյանի ու ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի միջև վեճ ծագեց:

«Հլը դուրս արի», – ասաց Նազարյանը:

«Հանգստացեք, պարոն Հակոբյան, ժողովուրդ ջան, հանգստացեք», – հորդորեց նիստը վարող Հակոբ Արշակյանը: