Տեսանյութ. «ՀՀ նախագահը վարունգից չի տարբերվո...

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասել են Սահմանադրական դատարանի մոտ, այնտեղ թողել «շղթայված» Սահմանադրությունը եւ գրիչներ:

Ակցիայի մասնակիցները երթով գնացին դեպի նախագահական նստավայր. «Նախագահն է, որ Սահմանադրության երաշխավորն է։ Այսօր Հայաստանի նախագահը հանդիսանում է  ՀՀ-ում բանջարանաբոստանային կուլտուրաների ներկայացուցիչ, ոչ մի բան չանող ու մեկ մարդու հրահանգները կատարող: Էս նախագահը, որ ունենք մենք, իր վարքագծով  ապացուցում է, որ վարունգից չի տարբերվում: Սա ոչ թե իր անձի, այլ իր վարքագծի ու գործունեության գնահատականն է»,- հայտարարեց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական  Սևակ Նազարյանը։