Տեսանյութ․ ՀՀ-ն չի կարող լինել դեմոկրատ երկիր...

«Շատ եմ ցավում,  որ մեր ԿԳՄՍ նախարարը չի տարբերում քննարկումը  մոնոլոգից , որովհետև ամբողջ ընթացքում խոսում էր միայն  նախարարը, բայց  դա սոցիալական ցանցերում ցուցադրվեց այնպես իբրև  շատ գեղեցիկ քննարկումներ ենք ունեցել, որ  իրենք պատրաստ են մինչև վերջ մեզ լսել», -այս մասին ասաց Բրյուսովի համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը։

Մանրամասնելով, թե՝  իրականում ինչ են քննարկել ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը, նա նշեց, որ ըստ նախարարի, Բրյուսովի ուսանողները պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն Մանկավարժական համալսարանից, քանի որ այն իր մոր բուհն է։  

«ՀՀ-ն չի կարող լինել դեմոկրատ երկիր և  լսել ժողովրդի, հատկապես՝ ուսանողի խոսքը»,-ասաց ուսանողը։

Մանրամասն՝ տեսանյութում։