Տեսանյութ. ՀՀ իշխանությունը փորձում է Հայաստա...

ՀՀ իշխանությունների աշխատանքը, միջանցքի փակման հետ կապված, այս պահին որևէ ձևով չի կարող գոհացուցիչ լինել, առհասարակ տեսանելի չէ՝ ինչ աշխատանք է տարվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ավելին, ՀՀ իշխանությունների հայտարարությունները, ըստ որի՝ այս իրավիճակում Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի, խոսի, ցույց է տալիս, որ ՀՀ-ը քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում հարցի հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց նա: