Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարութույան նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։
«Միշտ եղել է, օրինակ` անշաժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։ Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021թ–ից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։
Տեսանյութը այստեղ.