Տեսանյութ. Հավելյալ թափով շարունակելու ենք մե...

Ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ցավը, որովհետև մենք հեռացանք անխոցելիության զգացումից։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

«Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թուրքական և ադրբեջանական միացյալ հարձակումների, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց կացություն, որ ցնցեց ամբողջ հայ աշխարհը։ Բնական է, որ այս կացության մեջ Հայ դատի հանձնախմբի ցանցը անմիջապես հավաքվեց և քննեց, թե այս պատերազմի ընթացքում և հետո ինչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որ առաջ տանենք մեր աշխատանքը։ Թափը չկասեցվեց»,-ասաց Հակոբ տեր-Խաչատուրյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․