Տեսանյութ․ Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառ...

Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան վրա մեկնարկել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: Հատիս լեռան բարձրությունը 2528 մ է։ Այս բարձրությունից Հիսուսի արձան-համալիրը տեսանելի կլինի Հանրպետության տարբեր հատվածներից: Հատիսի գագաթին Հիսուսի արձանի շինարարության մեկնարկի հուշագիրը ստորագրվեց։

Հատուկ հուշարձանի հիմնարկեքին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։ Նրան ուղեկցում էին եվրոպական մի շարք հայտնի լրատվամիջոցներ։ 

Զուրաբ Պոլոլիկաշվիլիի կարծիքով Ծառուկյանի այս նախաձեռնությունը Հայաստանի զբոսաշրջության նոր ակտիվներից է լինելու․«Կաջակցենք պարոն Ծառուկյանին, որ նա էլ աջակցի իր ժողովրդին, ասաց Զուրաբ Պոլոլիկաշվիլին։

Հատիս լեռան վրա եվրոպական և հայաստանյան լրագրողների ներկայությամբ տեղի ունենեցավ Հիսուսի արձանի հիմնարկեքը։

Մանրամասները՝ տեսանյութում։