Տեսանյութ. Հարյուր դրամով ապրող՝ երկրոդ կարգի...

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և  բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ: 

«Հարյուր դրամով ապրող մարդ եմ , երկրոդ կարգի հաշմանդամություն ունեցող , ոչ մի տեղ չեմ կարա աշխատեմ, բացի էս շուկայից․  ուրիշ բան չենք ուզում, մեր ապրուստի , հացի փողն ենք ուզում աշխատենք, որ կարողանանք ապրենք»,-ասաց շուկայի աշխատակիցը։

Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: