Տեսանյութ. Գործող իշխանությունները կալանավորո...

Վերջին երեք ամիսների ընթացքում ներգրավված լինելով Ավետիք Չալաբյանի նկատմամաբ քաղաքական քրեական հետապնդման պրոցեսին՝ որպես պաշտպան, ես և իմ գործընկերները վերջնականապես համոզվեցինք մի բանում, որ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, իրագործելու Սահամանդրությամբ և օրենքներով նախատեսված այն երաշխիքները, որոնց պարագայում մարդը հայտնվելով ռեպրեսիվ մեքենայի դեմ , կունենա մինիմալ հնարավորություններ պաշտպանվելու, ըստ էության չեն գործում: «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Չեն գործում այն պարագայում, երբ քաղաքական իշխանությունները նպատակադրվել են անձին բանտարկել: Ընդ որում, բանտարկել ասելով մենք նկատի չունենք միայն ազատազրկման ձևով վերջնական պատիժ նշանակելը, մենք նկատի ունենք առաջին հերթին կալանավորելը:

Կալանավորելու ՀՀ-ում վերջին իրադարձությունների լույսի ներքո ոչ միայն Ավետիք Չալաբյանի պարագայում, այլ բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամաբ կիրառվում է որպես պատիճ»:

Մանրամասները՝ տեսանյութով: