Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։
Գետաշենի տնտեսվարողներից Սամվել Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 72 հա տարածքում բանջարաբոստանային կուլտուրա են մշակում, մթերող գործարանի հետ 300 մլն դրամի պայմանագիր են կնքել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում կանգնել են փաստի առջև, քանի որ սկզբից ջուրը ընդհատումներով են տվել, ապա ամբողջությամբ կտրել։
Կառավարության մոտ էր նաև «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը մի քանի այլ աշխատակիցների հետ։ Բնակիչների և ՋՕԸ աշխատակիցների միջև վեճը այնքան թեժացավ, որ մի գյուղացի կին ապտակեց ՋՕԸ աշխատակցին, իսկ նա դիմեց ոստիկաններին, որպեսզի դեպքը արձանագրվի։



