
Մայիսից ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսք կա Հայաստան և ՀՀ-ում ավտոմեքենաների առուվաճառքի բիզնեսը վերելք է ապրում, շատ մեքենաներ ենք արտահանում ՌԴ: 4 տարի շարունակ մենք օնլայն կարողանում էինք մաքսազերծման գները պարզաբանել ՊԵԿ համակարգում, բայց հունիսի 1-ից այդ բոլոր գները կորան օնլայն համակարգից: Այս մասին ՊԵԿ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը
«Հարկային մարմինները այդ գները ջնջեցին, որ չկարողանանք հսկիչ գներին տիրապետենք: Սա անում են դիտավորյալ, որ հսկիչ գները բարձրացնեն. տեսնելով, որ առևտուրը մեծանում է, մեզնից շատ մաքսային գներ պահանջեն: Հսկիչ գներն արդեն բարձրացրել են և հսկիչ գների որոշումը տրվել է մաքսատան պետերին, նրանք են որոշելու՝ ինչ գներ կիրառել քաղաքացիների մեքենաների հանդեպ: Հիմա մոտ 25-30 տոկոսով բարձրացնում են գները»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: