Տեսանյութ․ Եթե միայն պետությունը ֆինանսավորեր...

Ռազմարդյունաբերության ոլորտը պետք չի առանձին դիտարկել տեխնոլոգիական ոլորտից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Պետք է ստեղծվեն շատ ավելի ազատ ֆոնդեր, եթե IT ոլորտը կախված լիներ միայն պետական ֆինանսավորումից, մենք չէինք ունենա այդ ոլորտը, մեզ պետք է ազատական ֆինանսավորման ներդրումներ»,– նշեց Չոբանյանը։