Տեսանյութ. Եթե մարդը 75.000 դրամով աշխատում է...

Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը կրթություն չի ստացել: Իհարկե, կան դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում»: