«Աշխարհում մեծ գնաճ կա, նաև՝ պայմանավորված պարենի միջազգային գների ավելացմամբ: Այդ երևույթը ազդում է նաև ՀՀ-ում գնաճային բավական բարձր ֆոնի վրա: Եթե չլիներ դրամի արևորման որոշակի զսպող ազդեցությունը, գնաճն ավելի բարձր կլիներ, քան՝ կա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով փոխարժեքի փոփոխությանը նախարարը նշեց․ « Առաջարկն ու պահանջարկն են որոշում փոխարժեքը: Հիմա առաջարկը զգալիորեն բարձր է պահանջարկի նկատմամբ, հետևաբար, դրամը արժևորվել է դոլարի նկատմամբ»։
Մանրամսն՝ տեսանյութում։



