Տեսանյութ. Էս ձյանը սկի շանը չեն հանում դուրս...

ՔՀՏԱ տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Փետրվարի մեկից այն չի գործի, առևտրականները բողոքի ակցիայի ժամանակ նշում են, որ դա իրենց վրա միլիոններ է արժենալու, ապրանքը գնել են, բայց չեն կարողանալու իրացնել, իսկ բանկերում վարկեր ունեն: