«ԱԻԾ-ին մի վայրկյանով ընդհատեմ: Թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձը, մեր բոլոր գործընկերների կողմից ցանկանալով պինդ առողջություն ուժ և եռանդ, շատ ու շատ հաջողություններ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հրաչյա Սարգսյանին դիմեց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Գործակարգավարական խորհրդակցության մասնակիցները ծափերով շնորհավորեցին Երևանի քաղաքապետի ծննդյան տարեդարձը:
«Պարո՛ն Խաչատրյան, Ձեր ձայնի հետ ինչու է արձագանք հնչում, էդ տոնական ձայն եք որոշել դնել»,-զեկույցը կիսատ թողած ԱԻԾ ներկայացուցչին դիմելով՝ կատակեց Հրաչյա Սարգսյանը:
Դահլիճից հայտնեցին, թե թամադայի ձայն է:
«Հա, թամադայի ձայն է»,-հաստատեց քաղաքապետը:



