Տեսանյութ. Ես չեմ կիսում Տեր-Պետրոսյանի տեսակ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցին, առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել  է, թե՝  երեք նախագահներն,  ըստ էության,  չգիտեն, թե  Նիկոլ Փաշինյանն ինչ էխոստացել  մյուս երկրների ղեկավարներին, բայց և՝  կապիտուլիացիան անխոսափելի է , նախագահն արձագանքեց․

«Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է և նման մոտեցում նա ունեցել է դեռ 1992 թվականին։ Երբեք չեմ համարել , որ լինում են անհույս վիճակներ, երբ միայն պայքարողի համար է դուռ բացվում ։  Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ ։ Այո՛ վիճակը ծանր է , կան բազմաթիվ պրոբլեմներ , բայց դա չի նշանակում, որ այս վիճակում պետք է հանձնվենք ու ընդունենք այն պարտադրանքները , որ այսօր վարում են Հայաստանի նկատմամբ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ կրկին հիշեցնելով․ «Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ» ։