Տեսանյութ. Էրիկ Ալեքսանյանին առաջադրվել է իրա...

Քրեական վարույթով ստացել ենք կալանքի միջնորդությունը, ես հավաստիացնում եմ, որ բերված նյութերում անգամ բառ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

«Այստեղ իրավական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, սա իրավաբանության դաշտից դուրս մեղադրանք է առաջադրված: Նորից եմ կրկնում, որ քրեական վարույթը կապ չունի որևէ «օրենքով գողի» հետ»,-ասաց նա: