Երևանի փողոցներում առանձին մարդիկ իրենց թույլ են տալիս դասական ռասիզմի դրսևորում արցախահայության նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն մելիքյանը։
Նա ներկայացրեց մի դեպք, երբ տաքսի ծառայությունից են օգտվել երկու արցախահայ կին և ճանապարհի մի ընթացք խոսել են Արցախի բարբառով, իսկ տաքսու վարորդը կանգնել և կոպիտ խոսքերով դուրս է հանել նրանց։
«Ասել է՝ թողեք, գնացեք ձեր Ղարաբաղը, ես դեռ մեղմ եմ ասում»,– պատմեց Ռուբեն Մելիքյանը։ Նա ներկայացրեց, որ իրենք և անձամբ ինքը լուրջ զբաղվելու է այդ հարցով, գնալու են ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում տալու և հետևողական են լինելու։



