Տեսանյութ․ Երբ պատգամավորի երաշխավորությունը...

Պատգամավորների երաշխավարություն ունենք և նաև ուզում ենք կիրառվի գրավ: Փորձ ունենք, երբ որ պատգամավորական երաշխավորությունները չեն անցել, եթե մի երկրում առաջնային մանդատ ունեցող  պատգամավորի երաշխավորությունը, իսկ այս պարագայում  մի շարք պատգամավորների երաշխավորություն չի անցնում, դա խոսում է հասարակության, պետության մեջ պետական ինստիտուտների քայքայման, չգոյության մասին: Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով նիստի ընդմիջման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը ևս Գերասիմ վարդանյանին անձնական երաշխավորություն է ներկայացրել:

«Գերասիմ Վարդանյանը խղճի սկզբունքի և քաղաքական համոզումի բանտարկյալ է և միայն ու միայն այս քաղաքական հալածանքի  ձեռագիրը, որ գործող իշխանությունները ընդդիմության և նրա ներկայացուցիչների նկատմամբ կիրառում են, սա թուլացնում և հեղինակազրկում է նրանց իշխանությունը»,-ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում: