Տեսանյութ․ Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել...

Քիչ առաջ տեղեկացանք, որ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Վարչական դատարանում հաղթել է Երևանի քաղաքապետարանին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղազարյանը դիմել էր դատարան, քանի որ վաղը՝ օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անել, սակայն Երևանի քաղաքապետանը սահմանափակում էր դրել՝ ասելով, թե ոստիկանությունը Հրապարակում հանրահավաքը նպատակահարմար չի համարում, քանի որ տարածքում կառավարակն շենքեր կան։