Տեսանյութ. Ձեր զեկույցում խոսք չկա 44-օրյա պա...

ԱԺ-ում շարունակվում է՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե՝ 44-օրյա պատերազմի հետևանով քանի՞ վիրավոր կա, բժշկական  ի՞նչ ծառայություն է նրանց մատուցվում և որքանո՞վ է բավարվում  նրանց բուժօգնությունը։

Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց նաև  ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ զեկույցում ներառված այդ կետը, որպես օրենք, ընդունել է 2020 թվականին  և խնդիր է դրված 2022 թվականին  այն կիրառել ․ հետևաբար, ըստ պատգամավորի,  ինչքանո՞վ է դա համարվում ներկայացված զեկույցի կատարողական, եթե զեկույցում չի նշվում, արգելքի իրականացման արդյունքում,  ինչքանո՞վ է նվազել ծխախոտի օգտագործման ծավալները, ներկրվող ծխախոտի ծավալները․  «թե՞  արդեն շերտավարագույրի գյուտը կարևոր միջոցառում եք համարում»,-հավելեց Արմենուհի Կյուրեղյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։