Տեսանյութ. Դրանք ոչ թե ստեղծված, այլ՝ գրանցվա...

ԱԺ-ում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին դիմելով զուգահեռ անցկացրեց՝  նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքի և քաղաքացիների ստացած եկամտի միջև՝ հիմնավորելով  անհամատեղելիությունը։

«2020 թվականից հետո մինչև 2022 թվականի ավարտը  նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքը, մեկ անձի հաշվով, ավելացել է շուրջ 18 հազար դրամով, հիմա այս ընթացքում նվազագույն  աշխատավարձ չի բարձրացել, չնայած Ձեր ծրագրային դրույթներից է՝ նպաստից տանենք դեպի աշխատանք և այլն, չի ավելացել անապահովության նպաստի չափը , կենսաթոշակի միջին չափը պատիկներով աելի քիչ է ավելացել, քան՝ այդ զամբյուղի արժեքն է ավելացել , միջին աշխատավարձի ցուցանիշն եք ներկայացնում, որ 2022 թվականին աճել է ավելին, քան՝ գնաճն է, բայց միջին աշխատավարձը միայն բավարար չէ՝  աշխատող աղքատների վերաբերելի պատկեր ունենալու համար»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով․  ,

«Ասում եք աշխատատեղեր են ստեղծվել էսքան հազար, դրանք  ստեղծված աշխատատեղերը չեն, գրանցված աշխատատեղերն են․  Էդ հազարավոր աշխատատեղոերը որ ավելանում են, վիճակագրության մեջ դրանցից ո՞ր մասն է նոր ստեղծված  աշխատատեղ, որ լուծում է սոցիալական խնդիր»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։