Տեսանյութ. Դա կլինի ամենախայտառակ զիջումը․ Ար...

«Որեւէ զիջում, համաձայնություն, որտեղ Ադրբեջանի ԱԱԾ-ն կամ որեւէ այլ ստորաբաժանում պետք է իրականացնի Արցախ մուտքի եւ ելքի հանդեպ նման հսկողական գործառույթ, նշանակում է, որ արցախահայությանը դանդաղ մահվան ենք դատապարտում։ Չպետք է գնալ որեւէ նման զիջման։ Ամեն ինչ պետք է անել ՌԴ-ի հետ այդ աշխատանքը տանելու ուղղությամբ, որպեսզի նման բաները բացառենք։ Ոչ թե Ռուսաստանին հերթական անգամ սարքենք թշնամի, ՌԴ-Արեւմուտք հակադրությունը բերենք ՀՀ։ Սա այն է, ինչ այսօր անում է ՀՀ իշխանությունը»,-այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում տեսահսկող սարք տեղադրվելու հնարավոր վարկածին։