Տեսանյութ. Չեմ զարմանա, որ այս իշխանությունը...

Ես չեմ զարմանա, որ այս իշխանությունը Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնի՝ հայրենիքը սիրելը, որի համար պատիժ կնախատեսի: «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն մարդկանց, ովքեր քաղաքական դիրքորոշման համար են ազատությունից զրկվել:

«Դա էլ կիրականանա, որովհետև այն, ինչ մենք համարել ենք անիրատեսական ու անհնարին, եղավ, այս թվում Սահամնադրական դատարանի կազմի փոփոխությունը՝ ահակասահմանադրական տարբերակով: 

Իմ կարծիքով՝ միջազգային հանրությունը չի արձագանքում տեղի ունեցողին, որովհետև իրենց համար չկա հայրենասիրություն ու ժողովրդավարությունը, որին ես այդքան դեմ եմ, չի ենթադրում ազգային արժեքների պահպանություն, իսկ Հայաստանը  այժմ կանգնած է ոչ միայն որպես պետություն վերացման ճանապարհին, այլ նաև որպես ազգ»:

Մանրամասները՝ տեսանյութով: