Տեսանյութ. Չեմ ուզում այդ վիճաբանությունը հիմ...

«Երեկ զանգահարել եմ Տեղ համայնք և ասել են առանձակի բան չի եղել, վիճաբանություն է  եղել  և չեմ ուզում այդ վիճաբանությունը հիմա էստեղ մեկնաբանենք, որովհետև վերաբերվում է գյուղի պաշտպանական հարցերին  և եթե մի գյուղացու պատկերացումը տարբերվում է մեծամասնությունից կարող է վեճ լինել»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ։

Անդրադառնալով հարցին, թե ինչու սահմանի պաշտպանությունը պետք է գյուղացիները իրականացնեն, պատգամավորն ասաց․

«Իհարկե գյուղն էլ է ներգրավվում որոշակի պաշտպանական գործողության մեջ: Այդ առումով Տեղ գյուղը Հայաստանում բոլորից պատրաստվածն է, բոլոր գյուղացիներն իրենց տեղը գիտեն և, որ Տեղ համայնքում կա զինանոց, ուստի սուտ են պնդումները թե գյուղացիներին զենք չեն տալիս»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։